Ավերիչ երկրաշարժ է եղել Զագրեբ քաղաքում
Ավերիչ երկրաշարժ է եղել Զագրեբ քաղաքում
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Զագրեբից 7 կիլոմետր հյուսիս՝ 10 կմ խորությամբ: Ստորերկրյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով 06:23-ին:
Նախնական տեղեկություններով, զոհեր չկան, սակայն 15 ամյա մի պատանի գտնվում է ծանր վիճակում, ևս մի քանի մարդ ստացել է վնասվածքներ:
Երկրաշարժի հետևանքով՝ քաղաքը զգալի վնասներ է կրել։ Վնասվել է նաև Զագրեբի տաճարը՝ ավերվել է երկու գմբեթներից մեկը: Մի քանի փողոցներում աղյուսի կույտեր են առաջացել, որոնք թափվել են շենքերից ավտոմեքենաների վրա:
Սոցցանցերում հրապարակվում են քարակույտերի տակ մնացած ավտոմեքենաների լուսանկարներ: