Ազատ խոսք

«Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով՝ մեկը քթիցս, մյուսը՝ կոկորդիցս»․ Սոնա Ներսեսյան

«Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով՝ մեկը քթիցս, մյուսը՝ կոկորդիցս»․ Սոնա Ներսեսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՍ #ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ -Ի ԹԵՍՏԸ ԱՆՑԵԼ ԵՄ

Մարտի 14

Առավոտյան հասել եմ Երևան, եկել եմ Իսպանիայից կասկածով, որ Կորոնավիրուսով եմ վարակվել, էն դալբայ**ները ովքեր պատրաստվում են ինձ համար քարոզ կարդալ բլոկվելու են, սա իմ մասին չի, սա մեր բժշկական համակարգի մասին ա ու մեզ սպասարկող բժիշկների:

Առավոտյան 10:30 Ջերմությունս 37.8

11:14- Զանգել եմ, ցուցումներ են տվել, ախտանիշների դեպքում զանգեմ շտապ օգնություն, որ տեղափոխեն Նորքի հիվանդանոց

12:50 Ջերմությունս 38.9, չոր բերան ու կծկվծ կոկորդ
13:16 Շտապ Օգնություն եմ զանգել ու տեղեկացրել ախտանիշներիս մասին
13:37 Ժամանել են
13:50 Հոսպիտալացվել եմ:

Անուն ազգանուն, ջերմություն, թթվածնի քանակություն, մարդկանց տվյալները՝ ում հետ եմ շփվել, դեղեր ընդունել եմ, թե չէ, ալերգիա ունեմ, թե չէ, ամենը շատ հանգիստ ու բարեհամբույր:

Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով՝ մեկը քթիցս, մյուսը՝ կոկորդիցս: Ասացին, որ պատասխանը մաքսիմում 11 ժամվա ընթացքում կլինի, մինչ էդ պետք ա ինձ իզոլացնեն իրենց մոտ:

Տաքությունս՝ 37.4

14:30 Իզոլացրին առանձին պալատում, արգելեցին լքել սենյակը:
14:50 Ուտելիք բերեցին. «բալես, քանի տաք ա, կեր»
15:40 Ճնշումս ստուգեցին, թթվածնի քանակությունը
15:50 բուժքույրը ուղեկցեց, որ թոքերս նկարեն
16:08 Գլխավոր բժիշկը այցելեց, հարցեր տվեց՝ ոնց եմ զգում, ինչ եմ զգում, որտեղից եմ եկել, ոնց եմ եկել, ում հետ եմ շփվել:

16:15 Տաքությունս՝ 37
16:50 Սիստեմա միացրին sodium chlorine IV 0.9%
18:00 Տաքությունս՝ 36.6
Սիստեմը դեռ միացրած ա
19:00 Սիստեմը անջատեցին
19:20 Հարցրին ոնց եմ զգում ինձ ու ինչ-որ բանի կարիք ունեմ թե չէ:

21:17 Հարցրին ոնց եմ ու եթե ինչ-որ բանի կարիք ունեմ, ասեմ
22:30 Էն պահին, որ մտածում էի, որ դե հիմա վարակվել եմ, մտածում էի ինչը ոնց պետք ա անեմ, շատ հանգիստ, մտավ ներս բուժքույրը ու ուրախ ասեց, որ թեստը բացասական ա, վիրուս չունեմ, թոքերս մաքուր են ու կարող եմ գնալ տուն: Իրենք ավելի են ուրախանում, որ թեստը բացասական ա ցույց տալիս(այսինքն, որ մարդը առողջ ա)

Ամբողջ ընթացքում ինձ մի վայրկյան մենակ չեմ զգացել, չեմ վախեցել, պանիկայի մեջ չեմ ընկել, սթափությունս չեմ կորցրել: Բժիշկները ու բուժքույրերը իրեց աշխատանքը փայլուն ու օպերատիվ են կատարում մեզ մոտ:

Չնայած ոչ մեկս ոչ մեկիս դեմքը չենք տեսել, ամբողջ ընթացքում դիմակներով էինք, բայց ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Նորքի Ինֆեկցիոնի բժիշկներին, բուժքույրերին իրենց ահռելի ջանքեր պահանջող աշխատանքի համար (Բոլոր-բոլոր բժիշկներին):

համբերություն ձեզ»։

Կիսվել