Որքա՞ն ժամանակ է տևում թեթև արտահայտված կորոնավիրուսից բուժվելը
Որքա՞ն ժամանակ է տևում թեթև արտահայտված կորոնավիրուսից բուժվելը
Թեթև արտահայտված կորոնավիրուս ունեցող հիվանդները բուժվում են շուրջ 2 շաբաթվա ընթացքում հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորումից հետո:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսից բուժված հիվանդին կարելի է դուրս գրել հիվանդանոցից կորոնավիրուսի երկու բացասական թեստից հետո, որոնց միջեւ ինտերվալը պետք է կազմի առնվազն 24 ժամ:
Նշենք, որ աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 259 009 դեպք եւ դրա հետեւանքով 10 544 մահ: Բուժվել է 89 922 պացիենտ: