Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։
«Վարչապետի դիմումի եւ Վրաստանի Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն եմ հայտարարում: Որոշումն ուժի մեջ է մտնում հայտարարման պահից»,- ասել է Զուրաբիշվիլին:
Արտակարգ դրության պայմաններում կարանտինային ռեժիմի խախտման համար պատժամիջոցներն են սահմանվում, սահմանափակվում է նաև տրանսպորտային երթևեկությունը` բացառությամբ բեռնափոխադրումների։
Պաշտոնական տվյալներով այս պահին Վրաստանում կորոնավիրուսի 47 վարակակիր կա, վերջին 24 ժամերին երկրում կորոնավիրուսի երեք հաստատված դեպք է արձանագրվել: