ԱշխարհՄամուլ

Մարտի 25-ին կկայանա Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

Մարտի 25-ին կկայանա Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը

Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։

Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ԳՐԱՆՑՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ

Էլ․ փոստ՝ armconsulateukraine@mfa.am
Թեժ գիծ՝ +380733737447
Հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով։

ԿԱՄ

ՕԴԵՍԱՅՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
Էլ․ փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am
Թեժ գիծ՝ +380487039178
Viber/ WhatsApp` +380683008877

Կիսվել