Մամուլ

«Ավիաընկերությունները, երբ որոշում են թռիչքներ դադարեցնել, դա կորոնավիրուսի պատճառով չէ». Տաթևիկ Ռևազյան

«Ավիաընկերությունները, երբ որոշում են թռիչքներ դադարեցնել, դա կորոնավիրուսի պատճառով չէ». Տաթևիկ Ռևազյան

Այսօր մարտի 13-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Ավիաընկերությունները, երբ որոշում են թռիչքներ դադարեցնել, դա կորոնավիրուսի պատճառով չէ, այլ կոմերցիոն հարց է»։

Ըստ նրա՝ քանի որ ուղևորահոսքը կտրուկ պակասել է, ապա տնտեսապես ձեռնտու չի լինում թռիչքներ կազմակերպել:

Թե որքան վնաս է կրել ՀՀ քաղավիացիան, Տաթևիկ Ռևազյանն ասաց. «Դեռ շուտ է ասել, թե ինչքան վնասներ է կրել, այսպիսի հոսքի նվազում երբևէ չի եղել: Ուրիշ պետություններն ավելի մեծ վնաս են կրել, քան մենք»:

Կիսվել