«Արագած» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցը ձնագնացով օգնության է հասել Արագած լեռան մոտ անօգնական վիճակում գտնվող օտարերկրյա 5 զբոսաշրջիկներին
«Արագած» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցը ձնագնացով օգնության է հասել Արագած լեռան մոտ անօգնական վիճակում գտնվող օտարերկրյա 5 զբոսաշրջիկներին
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ մարտի 9-ին, Արագած գյուղում գործող «Արագած» հյուրանոցային համալիր ահազանգ է ստացվել օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից, ովքեր խնդրել են, որպեսզի նշված հյուրանոցի աշխատակիցները օգնության ձեռք մեկնեն իրենց՝ հայտնելով, որ իրենք անօգնական վիճակում գտնվում են Արագած լեռան հարավային գոտու մատույցներում:
Օտարերկրացի զբոսաշրջիկների ահազանգին օպերատիվորեն արձագանքել են հյուրանոցային համալիրի աշխատակիցները և համալիրի անվտանգության հարցերով պատասխանատու Գառնիկ Բեյբությանը իր ձնագնացով մոտ 10 կմ մեկնել է զբոսաշրջիկների մատնանշած վայր:
Արդեն տեղում պարզվել է, որ նրանք 5 հոգի են, որոնցից մեկը ոտքի մասում վնասվածք է ստացել: Գ. Բեյբությանը ձնագնացին կապած հատուկ հարմարանքով տեղափոխել է վիրավորին, իսկ մնացածին էլ դահուկներով:
Արդեն Արագած գյուղի սկզբնամասում նրան դիմավորել են օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր էլ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց: