«Կարոտն անտանելի է․ ինչքան սեր կար քո մեջ». Լիլիթ Կարապետյանի գրառումը Վազգեն Սարգսյանի տարեդարձի առթիվ
«Կարոտն անտանելի է․ ինչքան սեր կար քո մեջ». Լիլիթ Կարապետյանի գրառումը Վազգեն Սարգսյանի տարեդարձի առթիվ։
Երգչուհի Լիլիթ Կարապետյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը:
Նա Սպարապետի լուսանկարն է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․
«Ծնունդդ շնորհավոր, ՍՊԱՐԱՊԵՏ: Ծնունդդ շնորհավոր, արդար, շիտակ, հզոր, անվախ, ծնողասեր, կնամեծար, ընկերասեր, արվեստասեր, բնություն սիրող, արժեքներ գնահատող, Հայրենասեր:
Ինչքան սեր կար քո մեջ, ինչքան երազանքներ ունեիր, որոնք մնացին անավարտ»:
Երգչուհին նաև «Սթորի» բաժնում է հրապարակում արել և նշել, որ «կարոտն անտանելի է»:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: