Մամուլ

«Զադնին»՝ Կրեմլից. Ծառուկյանը սկզբում ցանկացել է աջակցել հանրաքվեին. «Ժամանակ»

«Զադնին»՝ Կրեմլից. Ծառուկյանը սկզբում ցանկացել է աջակցել հանրաքվեին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկզբնապես ցանկացել է աջակցել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը և նույնիսկ ԲՀԿ միջոցով միանալ «Այո»-ի քարոզարշավին:

Սակայն նրան այդ քայլից հեռու են պահել ռուսական իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ, որոնք Ծառուկյանին համոզել են, որ այդ քայլը խիստ ռիսկային կարող է լինել, քանի որ հանրաքվեն կարող է և տապալվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել