«Ապեր, Քոչարյանի համար թիմ ենք հավաքում. Տարոնենք սաղ էս գործի մեջ են». Հակահեղափոխական վարորդների զրույցը. «Ժամանակ»
«Ապեր, Քոչարյանի համար թիմ ենք հավաքում. Տարոնենք սաղ էս գործի մեջ են». Հակահեղափոխական վարորդների զրույցը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախօրեին Երևանի 14 համարի ավտոբուսում, որն, ի դեպ, պատկանում է Երևանի քաղաքապետարանին, վարորդը Զեյթունից կենտրոն իջնելու ճանապարհին, պարբերաբար զանգեր էր կատարում (դատելով զրույցից՝ այլ գծերի վարորդների) և բառացի ասում՝ ապեր, Քոչարյանի համար թիմ ենք հավաքում, մարդ ա պետք, ասում են՝ Տարոնենք սաղ էս գործի մեջ են, կարաք արխային լինեք:
Մի քանի նման զանգից հետո վարորդի կողքին կանգնած տղամարդը անհանգստացած հուշեց՝ ապեր, սենց բաները հեռախոսով չեն խոսում, էս հեռախոսով քննարկելու թեմա չի, որից հետո ավտոբուսի վարորդը դադարեցրեց զանգերը:
Միայն թե պարզ չդարձավ Տարոն ասելով՝ նա նկատի ուներ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ այլ անձի:
Ակնհայտ է սակայն, որ քոչարյանական թիմը ակտիվ գործում է, մարդկանց է հավաքագրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: