Մթերքների ցանկ, որոնք չի կարելի ուտել առավոտյան
Մթերքների ցանկ, որոնք չի կարելի ուտել առավոտյան
Նախաճաշի համար ամենավատը պիտա հացն է։ Այդ լոշիկներում չափից ավելի շատ են ածխաջրերը, որոնք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը։
Ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելի խոսքով՝ 100 գրամ պիտայում պարունակվում է մոտ 60-80 գրամ ածխաջրեր։
Առավոտյան մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ցիտրուսային մրգերից, քանի որ դրանց հաճախակի գործունեությունը կարող է հանգեցնել գաստրիտի։
Առավոտյան դատարկ ստամոքսին հակացուցված է նաև թարմ լոլիկը։ Բանն այն է, որ այս մթերքը պարունակում են դաբաղաթթու, որը նպաստում է թթվայնության բարձրացմանը։
Խորհուրդ չի տրվում նաև դատարկ ստամոքսին գազավորված ըմպելիքներ օգտագործել, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի աշխատանքի վրա։
Քաղցր փխրուն խմորափաթիլները նույնպես հարմար չեն նախաճաշի համար, քանի որ դրանց մեջ քիչ է բջջանյութը և դրանք չեն կարող երկար ժամանակով կուշտ պահել մարդուն։
Երեխաների համար, մասնագետի խոսքով, այդ փաթիլները հատկապես վտանգավոր են, քանի որ նրանց վարժեցնում են առավոտյան քաղցր ուտելուն։
Քաղցր փաթիլների օգտակար այլընտրանք է գրանոլան կամ անշաքար փաթիլները։ Ցանկության դեպքում դրանք կարելի է մի փոքր քաղցրացնել՝ մի քիչ մեղր կամ հատապտուղներ ավելացնելով։
Նախաճաշի համար լավ ընտրություն են նաև, ըստ մասնագետի, ձվահացը, բանջարեղենով ու բեկոնով տապակած հացը, վերջինը պետք է ուտել չթեփահանված հացով, քանի որ դրանում բավականաչափ ճարպ կա։
Դատարկ ստամոքսին մի օգտագործեք նաև սուրճ, այն գրգռում է լորձաթաղանթն և կարող է հանգեցնել աղիների հետ կապված խնդիրների առաջացմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը