Շնորհակալ եմ. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված աջակիցներին (Տեսանյութ)
Շնորհակալ եմ. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված աջակիցներին
«Շնորհակալ եմ, որ այստեղ եք՝ այս անբարենպաստ եղանակին: Իմ երախտագիտությունը տարեք ձեր հարազատներին, ովքեր չեն փորձել համոզել ձեզ, որ մնաք տանը, ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու…
Հույս կա, որ ՀՀ-ում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար՝ ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից:
Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին:
Ինչպես հայտարարել եմ աշխարհի ամենաբարձր ամբիոններից, ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, որն ինձ ուղեկցելու է մինչև վերջ: Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ»։
Տեսանյութը ստորև