Մամուլ

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել». Էդմոն Մարուքյան

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել». Էդմոն Մարուքյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։

Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։

Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։

Ըստ այդմ, կառավարության կողմից երեկ երեկոյան տարածված հայտարարությունն առ այն, որ Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը փակվում է, իրականությանը չի համապատասխանում»։

Կիսվել