Իտալիայում փակել են Միլանի տաճարը և Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը
Իտալիայում փակել են Միլանի տաճարը և Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Վենետիկի պատրիարքարանը հայտարարել է բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի։
Այդ որոշումը, որը վերաբերում է կիրակնօրյա ծառայություններին, ընդունվել է կորոնավիրուսի տարածման և Վենետոյի իշխանությունների՝ ցանկացած հանրային գործունեություն դադարեցնելու կարգարդության կապակցությամբ:
Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները խորհուրդ են տվել հավատացյալներին չմոռանալ աղոթքի մասին և առաջնորդվել հոգևոր ծառայությամբ, որը հաղորդվում է ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Ըստ վերջին տվյալների՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 150 մարդ: