Այսօր Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է
Այսօր Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում հայ ձեռնարկատիրոջ ընտանիքում։
Նրա ընտանիքը զբաղվում էր մսապահածոյի բիզնեսով, սակայն Ռոբերտը իր նախապատվությունը տալիս է իրավաբանությանը և 1967 թվականին Սան Դիեգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստանում է իրավաբանության դոկտորի աստիճան։
Քարդաշյանի նախահայրերը եղել են Կարսից: 1913 թվականին նրանք փրկվել են ցեղասպանությունից՝ փախնելով Կարսից Գերմանիա, այնտեղից էլ հետագայում արտագաղթել են ԱՄՆ։
Ռոբերտ Քարդաշանն ամուսնացել է 1978 թվականին ամերիկուհի Քրիս Ջենների հետ: Նրանք ունեցել են չորս երեխա՝ Քորթնին, Քիմը, Քլոեն և Ռոբը: