Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Այսօր Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը:
Բանաձևի նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը:
Սիրիայի խորհրդարանը ընդամենը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: