Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային (ֆոտո)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։
Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։
Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին»։