Մի տարբերակ այնուամենայնիվ կա, որ հանրաքվեն չկայանա․ Արման Բաբաջանյան
Մի տարբերակ այնուամենայնիվ կա, որ հանրաքվեն չկայանա․ Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Բայց մի տարբերակ այնուամենայնիվ կա, որ հանրաքվեն չկայանա՝ վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունը մինչև փետրվարի 27-ը։
Մի խանգարող հանգամանք կա միայն՝ եթե վաղաժամ կենսաթոշակը վերցնեն Քոչարյանի վերաբերյալ որոշում չեն կարող կայացնել․․․
Այդ գործով ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարող է հասնել մարտին։
Մի պարզաբանում անեմ միայն՝ Քոչարյանի վերաբերյալ դիմումներով գործի քննությունը ՍԴ-ն բոլոր դեպքերում չի կարող վերսկսել, քանի որ ապացույց ունեմ, որ ՍԴ կայուն մեծամասնությունը Քոչարյանի գործով դիրքորոշում ունի, որի մասին ՍԴ նախագահն ու մի քանի անդամներ արտահայտել են պաշտոնական մի հանդիպման ժամանակ և որի արձանագրությունը ևս արվել է ըստ պատշաճի և պաշտոնապես և որը հուսամ շուտով կհրապարակեմ շուտով»։