«Պարոնայք սովորեք պարտվելու նուրբ արվեստը, որ Չպարտվեք»․ Սարգիս Գրիգորյան
«Պարոնայք սովորեք պարտվելու նուրբ արվեստը, որ Չպարտվեք»․ Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել՝
«Եթե դու ամենա լավ խաղացողն ես, դու կրած ես, դու հիացմունք ես պատճառում հանդիսատեսին, մի խոսքով դու դեմք ես՝ դա չի նշանակում, որ այդպիսին ես լինելու միշտ։
Որտեղ փող ու փառք այնտեղ պիտի լինի լուրջ հաշվարկ՝ մի քանի քայլ առաջ մտածելու ունակություն, երբեմն պարտվելու խորամանկ ու խելքով կոմբինացիաներ, որի արդյունքում կկարողանաս բոլորի ծափահարությունների ուղեկցությամբ տանել Jackpot-ը, հակառակ դեպքում միակը լինելու գայթակղությունը կարող է փչացնել և՛ խաղը և՛ խաղացողների տրամադրությունը։
Ի վերջո լավ խաղացողի համար կարևորը պիտի լինի ոչ թե ժամանակավոր՝ փոքրիկ հաղթանակներն, այլ խաղի մեջ մնալը։
Ինչու՞…
Շատ պարզ՝ խափուսիկ հաղթանակներն իրենց մեջ ունեն նաև պատահականության տեսություն, ու շատ դեպքերում գայթակղությունից տանում են ազարտի՝ ԱԶԱՐՏ նշանակում է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ։
Իսկ խաղի մեջ մնալ՝ ենթադրվում է ազարտի հասցնել մրցակիցներին…
Հ.Գ. Պարոնայք սովորեք պարտվելու նուրբ արվեստը, որ Չպարտվեք»։