Ինչպես ամրացնել եղունգները ընդամենը 3 օրվա ընթացքում
Ինչպես ամրացնել եղունգները ընդամենը 3 օրվա ընթացքում
Բնական երկար, ուժեղ և գեղեցիկ եղունգները յուրաքանչյուր աղջիկա երազանքն է: Եթե բնությունը ոմանց օժտել է ամուր և եղունգներով, սակայն մյուսները պետք է ջանքեր գործադրեն այդպիսի եղունգներ ունենալու համար։
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում եղունգները տնային պայմաններում արագ ամրացնելու մի քանի հեշտ միջոց։
Յոդով և աղով լուծույթ
Աճման համար եղունգներին հաճախ պակասում է յոդը:
Հարմար ամանի լցնել ջուր (100 մլ)
Յոդ ավելացնել ջրի մեջ (4 կաթիլ)
Ավելացնել աղ, ցանկալի է ծովի աղ (1 թեյ)
Մանրակրկիտ խառնել
Մատները տեղադրեք ստացված լուծույթի մեջ, որպեսզի հեղուկը եղունգները ծածկի ավելի քան 1 սմ
Մեկ պրոցեդուրայի տևողությունը 20-ից 40 րոպե է:
Կիտրոնի հյուք
Եթե եղունգները չեն երկարում փխրունության պատճառով, օգտագործեք թարմ կիտրոնի հյութ:
Դա անելու համար դուք պարզապես կարող եք կիտրոնը մեջտեղից կտրել երկու մասի և եղունգները տեղավորել հենց կիտրոնի մեջ, 15-20 րոպե պահեք այս եղանակով:
Այնուհետև պետք է լվանալ ձեռքերը, և քսուք օգտագործել:
Կարող եք նաև կիտրոնի հյութը խառնել ջրի հետ (1: 1) և լուծույթի մեջ տեղադրել մատները: