Ազգային ժողովում ավելի շատ ճգնաժամ կա, քան ՍԴ-ում․ Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովում ավելի շատ ճգնաժամ կա, քան ՍԴ-ում․ Գեւորգ Պետրոսյան
News.am-ը գրում է․ Հարցին՝ իր կարծիքով՝ որտեղից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վստահությունը, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը, Պետրոսյանն ասաց․
«Ես չգիտեմ այդ վստահությունը որտեղից է գալիս, բայց ցանկացած անձի վստահություն պետք է լինի հիմնավորված, խելամիտ եւ ողջամիտ։
Հիմա ես չգիտեմ՝ իր մոտ այդ վստահությունը որքանով է բավարարում իմ նշած չափանիշները, համենայն դեպս նա իր կարծիքն է արտահայտել, ես հարգանքով եմ վերաբերում իմ ցանկացած գործընկերոջ կարծիքին։
Ժամանակն ու տարածությունը ցույց կտան, թե այդ վստահությունը որքանով է հիմնավոր։
Ես երեկ հետեւել եմ սոցիալական ցանցերում արձագանքներին․ այն, որ մենք չմասնակցեցին քվեարկությանը, հիմք է դարձել մեզ երերուն կեցվածքի մեջ մեղադրելու համար, բայց չկա նման խնդիր։
Նախ սկսենք նրանից, որ սահմանադրական ճգնաժամ իբրեւ այդպիսին գոյություն չունի, շինծու օրակարգ է դա։ Խնդրում եմ ասեք մի դեպք, որ Հրայր Թովմասյանի պաշտոնվարման օրոք ՍԴ-ն դիմում է ստացել եւ չի կարողացել քննել գործը, որոշում կայացնել։
Ազգային ժողովում ավելի շատ ճգնաժամ կա, կա վստահության ճգնաժամ, հանդուրժողաակնության ճգնաժամ, քան ՍԴ-ում։ Այնտեղ մի անձ կա, նա է ՍԴ-ի ճգնաժամը։
Էդ ո՞նց էր՝ մինչեւ իր հայտնվելը ՍԴ-ն բնականոն գործում էր, իր հայտնվելուց հետո ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մեջ։ Այլ է, որ յուրայիններով ՍԴ-ն լցնելու նպատակի համար ճգնաժամից են բխեցնում»։