«Ես շատ հուզվում եմ». Նազենի Հովհաննիսյանը՝ «Հավատք և գործք» վենետիկյան համաժողովին մասնակցելու մասին (ֆոտո)
«Ես շատ հուզվում եմ». Նազենի Հովհաննիսյանը՝ «Հավատք և գործք» վենետիկյան համաժողովին մասնակցելու մասին
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է դերասանուհու Ինստագրամյան էջից։
Նազենի Հովհաննիսյանը «Սթորի» բաժնում նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Իտալիա իր կատարած այցից: Նա այժմ Վենետիկում է։
Դերասանուհին Սուրբ Ղազար կղզում մասնակցում է «Հավատք և գործք» վենետիկյան համաժողովին:
Համաժողովին մասնակցում են նաև երգչուհի Սոֆի Մխեյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը և այլք:
«Այսօր մեր համաժողովիա պաշտոնական առաջին օրն է՝ ծանր, հետաքրքիր, հագեցած և շատ պարտավորեցնող է: Ես շատ հուզվում եմ:
Մենք այստեղ ներկայացնելու ենք մի հետաքրքիր ֆիլմ-հաղորդում, որը, հուսով ենք, օգտակար կլինի հավատավոր մարդկանց և Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին»,- իր Ինստագրամյան «Սթորի»-ի տեսանյությում նշում է Նազենին: