Մամուլ

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լեզու գտնել ղազախների հետ. ավտոշուկան խայտառակ վիճակում է. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լեզու գտնել ղազախների հետ. ավտոշուկան խայտառակ վիճակում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենանե­րի ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպու­թյունների համար տագնապա­լի լուրեր սկսեցին ստացվել Ղազախստանից, որի քաղաքացիները 2019 թվականին ԱՄՆ-ից Հա­յաստան ներկրված ավտոմեքենանե­րի հիմնական գնորդներն էին։

Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, միայն անցած տարի իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, ու դրա մեծագույն մասը՝ Հայաստանից, իսկ հիմա այդ երկիրը պնդում է, որ կա­տարված ու սպասվելիք հազարավոր գործարքները պետք է կատարվեն այլ պայմաններով, ինչը, կարճ ասած, նշանակում է, որ ղազախներն այլեւս չեն գնի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները, իսկ հնարավոր է նաեւ արդեն գնվածի հետվերադարձ դեպի Հայաստան։

Ավտոներկրմամբ զբաղվող մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ոմանք սկսել են հետ բերել իրենց մեքենաները Հայաստան ու փորձում են գումար պահանջել այն իրենց վաճառած ՀՀ քաղաքացինե­րից, իսկ ավտոշուկան այս պահին խայտառակ վիճակում է՝ հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը, մարդիկ ստիպված ջրի գնով վաճառելու են բերված մեքենաները, որ վարկերն ու պարտքերը փակեն։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենի մեջ մեղքի իր բա­ժինն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, կարճ ասած, ԵՏՄ ղեկավարների համար չի ընկալվում որպես վստահելի, ռուսերեն ասած՝ «սվոյ» մարդ, ում խնդրանքներին վե­րաբերվում են խիստ մակերեսային եւ ամեն անգամ օրենքի տառն են դեմ տալիս, ինչպես սիրում է անել ինքը՝ Նիկոլը։

Խնդիրը, իհարկե, խորքային է, ու իրական քաղաքականությունը ստատուս գրելը չէ, իրական քաղա­քականությունը պահանջում է նաեւ փակ, հաճախ ոչ այդքան «հպարտ» զրույցներ այլ ղեկավարների հետ, ինչը Փաշինյանն անել չի կարող, ու փաստացի նրա պահվածքի պատճառով տուժում են հազարա­վոր հայեր։

Իհարկե, ինչպես հաճախ է լինում՝ օրենքի տառին համապա­տասխան, Նիկոլը մեղք չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել