Մամուլ

Սյունիքի մարզում բախվել են շտապօգնության մեքենան և 07-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

Սյունիքի մարզում բախվել են շտապօգնության մեքենան և 07-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 1-ին ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 36 DՏ 524 համարանիշի և Ford Transit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները:

Իսկ 3 հոգի, ովքեր եղել են Ford Transit-ի մեջ, որը շահագործվում է որպես շտապօգնության մեքենա և պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին, տեղափոխվել են հիվանդանոց:

Հիվանդանոց տեղափոխվածներն են շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել