ԺամանցՕգտակար

Ինչու է կարմիր գինին համարվում այդքան օգտակար

Ինչու է կարմիր գինին համարվում այդքան օգտակար

Bavnews.am-ը ձեզ է ներակայցնում կարմիր գինու օգտակար հատկությունները, թե այն ինչու է համարվում այդքան օգտակար։

Կարմիր գինու օգտակարությունների մասին կարելի է անվերջ խոսել։

Գինին արտադրվում է հազարավոր տարիներ շարունակ։ Հայտնի հնագույն գինու գործարանը 6,100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայստանում։

Գինու ամենահին հայտնի հետքերից մեկը Վրաստանից է (մ.թ.ա. 6000), Իրան (մ.թ.ա. 5000 թվական) և Սիցիլիա (մ.թ.ա. 4000 թվական) չնայած դրան կան ապացույցներ այն մասին, որ նմանատիպ խմիչք ավելի վաղ առկա էր Չինաստանում (մ.թ.ա. 7000 թ.)։

Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ նյութ, որը դանդաղեցնում է շաքարախտի զարգացումը և նպաստում է կյանքի տևողության ավելացմանը:

Ինչու է կարմիր գինին համարվում այդքան օգտակար

կարմիր գինի

Ռեսվերատրոլը քիմիական միացություն է, որը պարունակվում է խաղողի կեղևի և հետևաբար գինու մեջ:

Իսրայելի Բեն Գուրիոն համալսարանի մասնագետները պարզել են, որ ամեն երեկո ընթրիքին մեկ բաժակ գինու օգտագործումը դրական կազդի ձեր առողջության վրա: 

Համաձայն մասնագետների կողմից կատարված հետազոտությունների, կարմիր գինու նման չափաբաժինն օրգանիզմում ավելացնում է օգտակար խոլեստերինի քանակը և բարելավում է քունը:

Կարմիր գինին կարևոր վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության վրա:

Այն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:

Կարմիր գինին խթանում է էնդորֆինների և սերոտոնինի արտադրությունը և խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր պայքարում են դեպրեսիայի դեմ:

Կարմիր գինին կարող է օգնել ազատվել հոգնածությունից, էներգիա հաղորդել, մեծացնել ֆիզիկական և մտավոր ատիվությունը:

գինի

Առաջներում մարդիկ շատ են օգտագործել գինի:

Նույնիսկ թագավորական պալատներում ջրի փոխարեն սափորներով գինի է դրված եղել և երբ ինչ որ մեկը իրեն վատ է զգացել, ապա նրան գինի են տվել:

Դրանք թույլ գինիներ են եղել, նույնիսկ ջրով բացված:

Իրականում, գինին մանրէասպան հատկություն ունի:

Կարմիր գինու չարաշահումը կարող է վնասել էմալը, սակայն դրա չափավոր օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի առողջության պահպանմանը՝ ատամներն ու լնդերը պաշտպանելով վարակներից:

Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին նաև հակաքաղցկեղային միջոց է: Այն լավ բուժիչ միջոց է նաև սրտանոթային հիվանդների համար:

Կարմիր գինու մեջ առկա տինին նյութը հաջող պայքրի միջոց է արյան խցանումների դեմ։

Փորձարկումները ցույց տվեցին, որ կարմիր գինի օգտագործողների մոտ պակասում է սրտանոթային հիվանդություններով մահացությունը։

Կիսվել