Մամուլ

Փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը

Փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը

Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը:

Այս մասին հայտնումեն Երևանի քաղաքապետարանից:

«Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը:

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:

Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,-նշված է հայտարարությունում:

Կիսվել