138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից
138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից
Ճանապարհային ոստիկանության կողմից ընթացիկ տարվա հունվարի 1-ից 29-ը հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։
Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: