Օգտակար

Ինչպես հասկանալ, որ օրգանիզմը վիտամինի պակաս է զգում

Ինչպես հասկանալ, որ օրգանիզմը վիտամինի պակաս է զգում

Առկա են մի քանի նախանշաններ, որոնք փաստում են, որ օրգանիզմը վիտամինների պակաս ունի։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում այն վիտամինները, որոնց կարիքը օրգանիզմն առավելապես ունի։

Ինչպես հասկանալ, որ օրգանիզմը վիտամինի պակաս է զգում՝

Ատամները կրճտացնելը կարող է առաջանալ դեմքի մկանների լարման հետևանքով

Այս երևույթը կապված է սթրեսի հետ, այն նաև հայտնում է B վիտամինի պակասի մասին:

B վիտամին հիմնականում պարունակվում են գարու, հնդկացորենի, ձավարի, մսի, մուգ հացի, նուշի, ձվի, ծաղկակաղամբի, կաղամբի, սոխի, սխտորի, բրյուսելյան կաղամբի, բրոկկոլիի, սպանախի, լոբազգիների և ոլոռի մեջ:

Պետք է հիշել, որ այս վիտամինների պահանջն ավելի շատ է, երբ գերազանցող քանակությամբ քաղցրավենիք և այլ ածխաջրեր ենք ընդունում:

Եղունգների վրա սպիտակ կետիկները վկայում են ցինկի պակասի մասին

Ոսկորների և ատամների ամրությունը, մազերի և մաշկի վիճակը նույնպես կախված են ցինկի քանակությունից։

Այն օգտակար է հղիության ժամանակ: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության  խանգարման դեպքում:

Ցինկով են հարուստ դդմի և արևածաղկի սերմերը, հունական ընկույզը, քունջութը, տավարի լյարդը, ցորենը, վարսակը, պանրի պինդ տեսակները, շոկոլադը, նուշը։

Արյունահոսող լնդերը խոսում են վիտամին C-ի պակասի մասին

Մրգերի, բանջարեղենի և հատկապես վիտամին C-ի ընդունումն է նվազեցնում ինսուլտի ռիսկը:

Վիտամին C-ն ունի անփոխարինելի դեր լնդախտը բուժելու գործում, որն առաջանում է հենց այս վիտամինի անբավարարությունից:

Վիտամին C-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։

Վիտամին C-ով առավելապես հարուստ են բուսական ծագման բազմաթիվ մթերքները։ Առաջատարներն են՝ մասուր, սև հաղարջ, կտավատ, մոշ, խնձոր, կիվի, բուլղարական տաքդեղ, բրյուսելյան կաղամբ, մաղադանոս, ցիտրուսային մրգեր, ելակ։

Ճաքեր բերանի անկյուններում՝ այն նշան է, որ ունեք B3-ի, B2-ի և B12-ի պակաս

Այս վիտամինների պակասն առավել հաճախ հանդիպում է բուսակերների մոտ:

Մարմինը չի ստանում երկաթի և ցինկի անհրաժեշտ քանակը: Այս խնդիրը լուծելը շատ հեշտ է: Պետք է թռչնամիս, սաղմոն, թունա, ձու, ոստրե և կակղամորթեր օգտագործել:

Կարելի է նաև գետնանուշ, լոբազգիներ և ոսպ ուտել: Երկաթի ներծծումն ուժեղանում է C վիտամինով, որն օգնում է նաև պայքարել վարակների դեմ, ուստի այս սննդամթերքը կարելի է համատեղել բրոքոլիի, կարմիր պղպեղի և ծաղկակաղամբի հետ:

Կարմիր ցան դեմքի վրա, այն խոսում է, որ օրգանիզմը բիոտինի կարիք ունի

Բիոտինը (В7) հայտնի է որպես մազերի գլխավոր վիտամին: Մինչ մեր մարմինը А, D, Е, К ճարպալուծվող վիտամինների պաշարներ է պահպանում, В խմբի վիտամինների մեծ մասը պետք է անընդհատ լրացնել:

Անհրաժեշտ է ավելի շատ սաղմոն, ավոկադո, սունկ, ծաղկակաղամբ, սոյա, ընկույզ, մալինա, բանան և պատրաստված ձու ուտել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել