Էս ի՞նչ խառն եք. Չեք ուզո՞ւմ ֆբ-ից դուրս գաք մաքուր օդի. Բաբկեն Թունյան
Էս ի՞նչ խառն եք. Չեք ուզո՞ւմ ֆբ-ից դուրս գաք մաքուր օդի. Բաբկեն Թունյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Չեմ հասկանում՝ ֆեյսբուքում հայհոյանք գրելը դարձել է ինքնահաստատվելու ձև՞։
Որոշ մարդիկ ոնց որ չափը գնալով անցան։
Կողքից նայողը չի հասկանա՝ սրանք հասարակական գործի՞չ են, քաղաքական գործի՞չ, ակտիվի՞ստ, թե՞ գողական։
Բայց պատասխանը շատ պարզ է. իրենք սովորական խուլիգան լակոտներ են, որոնց արածը ոչ մի «ենթամշակույթում» հարգանքի արժանի չի։
Էդ «պանյատներով» ապրող ոչ մի լուրջ մարդ իրեն թույլ չի տա հրապարակային բերանը մինչև Ամասիա բացի ու ֆեյսբուքում «ռազբորկաներ» անի։
Ախր շատերիդ գիտենք. ձեր անցածն էլ, ձեր արժեքներն էլ, որակներն էլ։ Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել։
Դե էդ քֆուրախառն գրառումները լայքող «էլիտար» տիկնայք ուրիշ թեմա են։
Մեկ իրենց էնպես են պահում, ասես իրենց զգայուն, հայեցի ավանդապաշտ ականջները գռեհիկ խոսքերից թոշնում են, մեկ էլ ոգևորված հավանում են 7-հարկանի հայհոյանքները, տարածում ու հաճույքով քննարկում։
Էս ի՞նչ խառն եք։ Չեք ուզո՞ւմ ֆբ-ից դուրս գաք մաքուր օդի։ Միգուցե օգնի»։