Շոու-բիզնես

««Լավ երեկո» այլևս չի լինի». Արամ MP3-ն՝ հաղորդումը փակելու պատճառների մասին

««Լավ երեկո» այլևս չի լինի»։ Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի «Լավ երեկոն», որը վարում էին Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին ասաց նախագծի հաղորդավար Արամ MP3-ը: Հումորիստը նշեց, որ ոչ թե դադար են վերցրել, այլ վերջնականակապես փակել են հաղորդումը, որը եթերում էր 2017 թվականի սեպտեմբերից, Լավ երեկո այլևս չի լինի։

«Նախագիծն ավարտելու հետ կապված խնդիր չկար, ուղղակի երկար ժամանակ է՝ եթերում ենք, մարդ չմնաց, որ հյուր չկանչեինք: Հասկացանք, որ նախագիծն ավարտելու ժամանակն է»,- ասաց Արամը:

Հեռուստատեսային նոր աշխատանք դերասանն այս պահին չունի: Նա հիմա կենտրոնացել է երաժշտական կարիերայի վրա: Տարեվերջի գլխավոր հիթից՝ «Կուզես» երգից հետո Արամը լսարանին կներկայանա նոր ստեղծագործությամբ:

«Նոր երգն արդեն կա, թեև անունը դեռ չենք որոոշել: Այս անգամ ավելի ռիթմիկ երգ եմ ներկայացնելու: Շուտով տեսահոլովակ կնկարահանենք և մարտին կներկայացնենք հանդիսատեսի դատին»,- ասաց երգիչն ու երաժշտական հագեցած տարի խոստացավ:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել