Սամիթ օգտագործելով կազատվեք երիկամների քարից մեկընդմիշտ
Սամիթ օգտագործելով կազատվեք երիկամների քարից մեկընդմիշտ
Բոլորը գիտեն, որ սամիթի ջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։
Սամիթը օգտակար է, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:
Այն օգնում է տղամարդկանց ազատվել սթրեսից և ֆիզիկական հոգնածությունից, ինչպես նաև ազդում է տեստոստերոնի մակարդակի բարձրացման վրա: Կանայք`կերակրող մայրերին օգնում է մեծացնել կրծքի կաթի հոսքը: Այն նաև օգնում է կարգավորել հղիությունը:
Հարկ է հիշեցնել, բույսի սերմերի մեջ կա օրգանիզմի համար բավարար քանակությամբ ճարպային և եթերայուղեր, և այն նաև սպիտակուցի, կալիումի, ֆոսֆորի և կալցիումի անփոխարինելի աղբյուր է: Այդ իսկ պատճառով սամիթը օգտագործվում է հակասպազմային դեղամիջոցների արտադրության համար:
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում սամիթով օգտակար բուժիչ բաղադրատոմսեր։
Սամիթի ջուրը նորածինների համար
1 թեյի գդալ սամիթ սերմերը լցնել մեկ բաժակ եռացած ջրի մեջ: Թողնել մոտ մեկ ժամ: Սերմերը հեռացնել, իսկ ջուրը մի փոքր տաքացնել՝ մինչև կրծքի կաթի ջերմաստիճանը և օրվա ընթացքում երեք անգամ մեկ թեյի գդալ տալ երեխային: Բայց պետք է իմանաք, որ նման սամիթ ջուրը թեթևացնում է սրացումը մոտ 15 րոպեով, ոչ ավելի:
Սամիթը ուժեղ հազի դեպքում
Լցնել 1 ճաշի գդալ սամիթ սերմերը 1 բաժակ 80-90 ջերմաստիճանում ջրի մեջ, թողնել 2 ժամ: Խմեք ճաշից հետո:
Փորկապության, կոլիտի, շնչահեղձության, ցավերի դեպքուն
1 ճաշի գդալ սամիթի սերմերը աղացեք աղաբլենդերով: Մի բաժակ ջրի մեջ (200մլ), մեկ պտղունց սամիթի փոշի լցնել:
Խմեք օրը երեք անգամ`ուտելուց առաջ:
Հիպերտոնիկ հիվանդությունների, աթերոսկլերոզի, ցիստիտի, պիելոնեֆրիտի, երիկամների քարի հիվանդությունների դեպքում
1 ճաշի գդալ սամիթի սերմերը եռացնել կես լիտր ջրով: Թողնել 15-20 րոպե, ապա հարկավոր է հեռացնել սերմերը: Խմեք կես բաժակ օրական 5 անգամ՝ սնունդից առաջ:
Բուժման ընթացքը մեկ շաբաթ է, այնուհետև`3 օր ընդմիջում, և խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ կրկնել բուժումը:
Խորհուրդ է տրվում վերոնշված բաղադրատոմսերը օգտագործել միայն բժիշկի հետ խորհրդակցելուց հետո։