Այսօր Չինաստանը նշում է Նոր տարի (ֆոտո)
Այսօր Չինաստանը նշում է Նոր տարի
Ամանորը Չինաստանում, որը բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն, հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում:
Ավանդական Նոր տարին հարմարեցրած է ձմեռային նորալուսնի լուսնային ամբողջական ցիկլի ավարտին Ձմեռային արևադարձ (այսինքն դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնին):
Գրիգորյան օրացույցում դա համապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև ընկած օրերից մեկին։
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես են Չինաստանում անցնում Ամանորյա տոները։
Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։
Հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով դեպի ընտանիք ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։
Օրվա վերջում ընտանիքը ողջունում է աստվածությունների վերադարձը տուն, ոգիների աշխարհ այցելելուց հետո, որտեղ նրանք «հաշվետվություն են տվել» անցած տարվա մասին, որից հետը ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում նախնիներին։
Չինացիների կարծիքով գարնան առաջին այդ օրը տեղի է ունենում բնության զարթոնք, կենդանանում են հողը և նրա մեջ պահպանվող կյանքի ծիլերը։
Այդ տոնը նշանավոր է ոչ միայն խանցիների համար, այլ նաև ազգային փոքրամասնությունների համար։
Տոնը նշում են Մանջուրները, յաոտյանները, չժուանները, դաուրները, դունցերը, լիյանները և այլ էթնիկական խմբեր։
Համաձայն Շանշուի ավանդապատման, Ամանորի առաջին օրը դարձավ այն օրը, երբ Շունյը 舜 (հնագույն ժամանակաշրջանի օրինակելի արքա) գահ բարձրացավ։ Յույհը ստանալով գահը նրանից, հետևեց այդ օրացույցային նախադեպին։
Չինական Ամանորը համարվում է ամենաերկար և ամենակարևոր տոնը Չինական լուսնային օրացույցում:
Այդ տոնի ծագումը վերագրվում է հնագույն ժամանակներին և արտաքուստ արտացոլում է խորհրդանշական հարգանք դիցերին, հավատամքին և ավանդույթներին, որոնք պահպանվել են չինական հասարակության մեջ։
Դրանց դրսևորումներն են համարվում օրինակ նոր տարվա խորհրդանշանական նշանակումը 12 կենդանիներից մեկով և նաև խորհրդանշական գույնով, պայմանավորված Հինգ տարերքների տեսությամբ։
Ինչպե՞ս է առաջացել այդ տոնը
Հին առասպելի համաձայն, յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված են եղել թաքնվել Նյան անունը կրող հրեշից (չինարեն 年 (nián) նշանակում է «տարի»):
Նյանն այցելում էր հենց Ամանորի առաջին օրը, որպեսզի խժռի հոտը, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղական բնակիչներին, հատկապես երեխաներին։
Որպեսզի պաշտպանեն իրենց, բնակիչները ամեն նոր տարվա գալու հետ, ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ, դռան դիմաց։ Ընդ որում ավանդության համաձայն համարվում էր, որ ինչքան շատ լիներ ուտելիքը, այնքան բարի և զիջող կլիներ կենդանին։
Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կհագենա իր համար նախապատրաստված ուտելիքից, նա այլևս չի հարձակվի մարդկանց վրա և հանգիստ կթողնի նրանց։
Մի անգամ մարդիկ տեսան, որ Նյանը վախեցավ փոքրիկ երեխայից, որը կարմիր շոր էր հագել և որոշեցին, որ նա վախենում է կարմիր գույնից։
Այդպես, այդ ժամանակից սկսած ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ։ ընդունված էր նաև կատարել հրավառություն, որպեսզի վախեցնեն Նյանին։
Թվարկած ավանդույթներին բնակիչների հետևելը ստիպում էր կենդանուն շրջանցել իրենց բնակավայրը։