Ով է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձը․ ֆոտո
Ով է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձը․ ֆոտո
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է:
«Էրեբունի պլազայում» կրակ բացած անձը Արտաշատ քաղաքի բնակիչ Արթուր Թորոսյանն է՝ ծնված 1987 թվականին։
Նա դեռ 2019-ի օգոստոսի 19-ին գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ։