Շոու-բիզնես

«Հրազդան» կիրճում թալանել են երգչուհի Մարգարիտա Բարխոյանի Porsche Cayenne-ը

«Հրազդան» կիրճում թալանել են երգչուհի Մարգարիտա Բարխոյանի Porsche Cayenne-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչև հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։

Դեպքը տեղի է ունեցել Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում, որտեղ կայանված է եղել մեքենան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բարխոյանը և իր եղբայրը՝ Վլադիմիր Բարխոյանը, երգարվեստում հայտնի են բազմաթիվ դուետներով։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել