Մամուլ

Այսօր Տաթևիկ Ռևազյանի ծննդյան օրն է․ Նա դարձավ 32 տարեկան

Այսօր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ծննդյան օրն է։

Ռևազյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում: 1993 թվականին Տաթևիկ Ռևազյանի ընտանիքը տեղափոխվել է Դանիա:

2007-2010 թվականներին սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ է, իսկ 2011-2014 թվականներին ավարտել է մագիստրատուրան։

Այնուհետև 2012-2013 թվականներին սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, որտեղ ստացել է միջազգային կառավարչի որակավորում: Ուսումնառության ընթացքում ապրել է Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Հայաստանում, Շվեդիայում, Դանիայում:

Աշխատել է Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։ 2013-2016 թվականներին եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։

Նա 2015-2017 թվականներին աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում՝ որպես ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության ղեկավար, ապա 2017-2018 թվականներին «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն:

Երկու ընկերություններն էլ զբաղվում են ավիացիոն ոլորտի խնդիրներով։ 2018 թվականի հուլիսի 10-ից Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Նա նաև որպես կամավոր համագործակցել է «Զվարթնոց» օդանավակայանի և Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ։ Հայաստանում զբոսաշրջության և ավիացիոն ոլորտին վերաբերող տարբեր ծրագրեր է իրականացրել:

Կիսվել