Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել:
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: