Մամուլ

«Դա անելու բան չի, որ անում են». Ծառուկյանը՝ ծննդատների փակման մասին

«Դա անելու բան չի, որ անում են». այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ադրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության որոշմանը։

Հիշեցնենք՝ ըստ որոշման՝ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատություններում կդադարեցվի ֆինանսավորումը, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ կփակվեն։

«Դա վատ եմ գնահատում, քանի որ, ասենք թե, մենք ուզում ենք՝ ներգաղթ լինի, տնտեսական հեղափոխություն լինի, եթե 30-35 գյուղի սպասարկում է այդ հիվանդանոցը, դա ճիշտ չի, այլ հակառակը դա պետք է պահվի, զարգացվի, այնպես որ դա անելու բան չի, որ դա անում են»,-ասաց նա:

Կիսվել