Մի շտապեք խոսել ձեր մասին․ ձեր մասին խոսակցությունը կսկսվի, երբ հեռանաք․ Ալ Պաչինո
Մի շտապեք խոսել ձեր մասին․ ձեր մասին խոսակցությունը կսկսվի, երբ հեռանաք․ Ալ Պաչինո
Թատրոնի, կինոյի դերասան նաև ռեժիսոր Ալ Պաչինոն ծագումով իտալացի է: Ծնվել է 1940թ.-ի ապրիլի 25-ին Նյու Յորքում:
Նրա ծնողները բաժանվել են, երբ նա ընդամնեը 2 տարեկան է եղել: Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվել է հարավային Բրոնքս և բնակվել մոր ծնողների՝ Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կորլեոնե ընտանիքից էին:
Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով , որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կորլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմից և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմից:
«Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար լավագույն դերասան անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի:
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրոդ պլանի դեր:
1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած, որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն:
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում: 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով: Դերասանուհի Էլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու Յորքի դերասանական ստուդիան:
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է:
Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում Ալ Պաչինոյի 10 ամենահայտնի խոսքերը։
1․ Երբեք ոչ ոքի ոչինչ չբացատրեք։ Միևնույնն է ամեն մեկը հասկանալու է այնպես, ինչպես իրեն ձեռնտու է:
2․ Երեխա ժամանակ ես աղոթում էի Աստծուն, որ հեծանիվ ունենամ։ Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում… Այդ ժամանակ գողացա հեծանիվ և սկսեցի աղոթել Աստծուն, որ ների ինձ:
3․ Ինձ պետք գեղեցիկ կին, փողերով ես կարող եմ նրան ցանկացած տեսք տալ: Ինձ պետք չէ հարուստ կին: Ես արդեն ամեն ինչ ունեմ: Ինձ պետք չէ քնքուշ կին:
Գրեթե բոլոր կանայք այդպիսին են դառնում հանուն իմ փողի, և նրանք, անգամ, ովքեր չեն դառնում, ես կարող եմ նրանց գրավել: Ինձ պարկեշտ կին է պետք:
Հավատարմություն և լավ հեղինակություն, ես չեմ կարող գնել, անգամ, աշխարհի ցանկացած փողերով:
4․ Ֆիլմերի «լավ» տղայի կերպարը ինձ օգնել է լուրջ իրավիճակներում: Մի անգամ կայանատեղիում վնասեցի ուրիշի մեքենայի հայելին: Երիտասարդը դուրս թռավ մեքենայի միջից և ասաց. «Դու գժվե՞լ ես, այդ ի՞նչ եսանում»: Հետո նա նայեց ինձ, և այդ ժամանակ արդեն ասաց․ «Մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է»։
5․ Գրքերն ու պիեսները օգնեցին ինձ հասկանալ ինքս ինձ և շրջապատող աշխարհը, իմ մեջ տեղաշարժ եղավ, ես ավելի լրջացա։
6․ Աչքը խաբելը հեշտ է, բայց սիրտը հիմարացնելը դժվար է:
7․ Առաջին կանոնը չհանձնվելն է։ Երկրորդ կանոնը առաջին կանոնը հիշելն է:
8․ Ես ժամանակ չունեմ ատելու նրանց, ովքեր ատում են ինձ: Քանի որ ես շատ զբաղված եմ նրանցով, ովքեր ինձ սիրում են:
9․ Մի շտապեք խոսել ձեր մասին: Ձեր մասին խոսակցությունը կսկսվի, երբ հեռանաք:
10․ Գարծը միշտ ավելի կարևոր է, քան բառերը: Մարդը կարող է երկու ժամ բղավել և օգնել, կամ երկու տարի ձևացնել և դավաճանել: