Մամուլ

Այս ընթացքում ևս 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին՝ մինչև 3 բալանոց ցնցում․ Շիրակի մարզպետը՝ երկրաշարժերի մասին

Այս ընթացքում ևս 20 ցնցում է գրանցվել․ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է ներկայացրել այսօր տեղի ունեցած երկրաշարժերի մասին.

«Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 05:28-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Կիսվել