Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել
Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել։
Երեկ հանրությանը ցնցեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան բոթը։ Րոպեներ անց համացանցում հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը սգում Կուտոյանի մահը։ Նա կանգնած կուտոյանի տան շքամուտքի մոտ, չէր կարողանում զսպել արցունքները և հեկեկում էր:
Այս ցավալի լուրն անտեսելով, որոշ օգտատերեր հեգնում էին, թե դա պարզապես ձևականություն է։ Դրան ի պատասխան ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հրապարակել է Կուտոյանի և Հրայր Թովմասյանի լուսանկարներից, որից հասկանալի է դառնում, որ նրանք մտերիմ ընկերներ են եղել:
Միհրան Հակոբյանը լուսանկարին կից գրել է․ «Բոլոր տիպի երկոտանի անասուններին. իրանք կհասկանան»: