Շատ համեղ հավի տապակած սրտիկներ
Շատ համեղ հավի տապակած սրտիկներ
Խանութ միս գնելիս՝ շատ տնային տնտեսուհիներ անմիջապես առանձնացնում են հավի կրծքամիսը, թևիկները ու տոտիկները: Շատերը նույնիսկ չեն նայում դեպի փորոքները և սրտիկներից, բայց շատ ափսոս:
Հավի սրտիկներից դուք կարող եք պատրաստել անմահական կերակուր, որը իր համով կարող է գերազանցել նույնիսկ ամենանուրբ հավի ֆիլեին:
Bavnews.am-ը ուզում է իր ընթերցողի հետ կիսվել վրացական ձևով տապակած հավի սրտիկների յուրօրինակ բաղադրատոմսով։Համեմունքների զարմանալի համադրության բույրը անմիջապես կգրավի ձեր տան անգամ ամենաքմահաճ անդամներին։
Այսպիսով, պահպանեք բաղադրատոմսը և պատրաստեք հաճույքով:
Հավի տապակած սրտիկներ բաղադրիչներ
Հավի սիրտ՝ 500 գ
Սոխ՝ 80 գ
Նուռ՝ մեկ հատի 4-րդ մասը
Սխտոր 10 գ
Աղ՝ մի թեյի գդալ
Սև պղպեղ (ազացած)՝ 0.3 թեյի գդալ
Համեմի սերմ՝ 0.3 թեյի գդալ
Համեմ՝ 5 գ
Արևածաղկի ձեթ՝ 2 ճաշի գդալ
Ջուր՝ 100 մլ
Կարագ՝ 30 գ
Հավի տապակած սրտիկներ պատրաստման եղանակը
1․ Լվացեք և մանր կտրատեք համեմը, կլպեք և կտրատեք սոխն ու սխտորը: Սոխը տապակել նախապես բուսայուղով տաքացրած տապակի մեջ, մինչև դառնա թափանցիկ, ապա ավելացնել սխտորը և տապակել բաղադրիչները միջին ջերմության վրա 1 րոպե:
2․ Լվացված հավի սրտիկներըը տապակի մեջ լցնել, դրանք համեմել աղով, պղպեղով, համեմի սերմով, ապա լավ խառնել այդ ամենը միասին:
3․ Ավելացրեք ջուրը, ընդհանուր զանգվածը հասցրեք եռման աստիճանի, տապակը ծածկեք կափարիչով և 20 րոպե թողեք, որ եփ գա ցածր կրակի վրա:
4․ Պատրաստ լինելուց մեկ րոպե առաջ կարագը լցնում եք տապակի մեջ, սպասում հալվի, և վերջում ավելացնում եք կտրատված թարմ համեմը:
Մաղթում ենք ձեզ բարի ախորժակ։