Սպանվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը
Սպանվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը
Տաշքենդում երեքշաբթի օրը՝ հունվարի 14-ին, սպանվել է հայազգի հայտնի դիզայներ, պարուսույց Նարիման Գրիգորյանը։ Այս տեղակատվությունը հաստատել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Սրա մասին հայտնել է kommersant.uz-ը։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում:
Գրիգորյանը պարուսույց է, «Թոդեսի» առաջին կազմի նախկին անդամ, հանդիսանում է միջազգային պարի մրցումներում Ուզբեկստանից ժյուրիի միակ անդամը:
Հայտնի է որպես դիզայներ և մոդելիեր, ինչպես նաև «Նարիման Գրիգորյան» ապրանքանիշի հիմնադիրն է: