Մամուլ

Երևանում 24–ամյա վարորդը, ով չունի վարորդական իրավունքի վկայական, վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնի

Երևանում 24–ամյա վարորդը, ով չունի վարորդական իրավունքի վկայական, վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնի

Shamshyan.com-ը գրում է՝ այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 TN 930 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երևան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգություն և օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության վարորդը այնքան է շտապելիս եղել, որ երեխային հիվանդանոց է տեղափոխել առանց բժիշկների, իսկ բժիշկներին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը՝ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով:

վրաերթ

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել