ՄամուլՏեսանյութ

«Եթե ես լինեի ԱԺ պատգամավոր, ավելի գլխացավանք էի լինելու իշխանության համար»․ Հովհաննես Ազոյան

«Եթե ես լինեի ԱԺ պատգամավոր, ավելի գլխացավանք էի լինելու իշխանության համար»․ Հովհաննես Ազոյան

Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է դերասան Հովհաննես Ազոյանը:

«Իմ քննադատությունները անձնավորված չեն, երևույթին են ուղղված: Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է և դա գնահատում եմ, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, այն պետք է ունենա բովանդակություն, հեռահար նպատակներ, դրանց լուծման ձևեր:

Սա այն Կառավարությունն է, որին մենք վստահում ենք և սա այն Կառավարությունն է, որից պետք է պահանջենք այնպիսի բաներ, որ մեր կյանքը կդարձնի բարեկեցիկ:

Ես այլակարծություն կբերեի խորհրդարան, կարծում եմ` հիմա չկա, եթե կա էլ կուլիսային մակարդակում է: Այլակարծության որակը պետք է բարձր լինի, ոչ թե կռիվ:

Կարծում եմ, որ օրենսդրական բացեր շատ ունենք և փոփոխություններ են պետք, քանի որ մենք ժառանգել ենք հին Հայաստանի օրենսդրությունը, եթե հեղափոխություն ենք արել չենք կարող հին շորեր հագնել:

Եթե ես լինեի ԱԺ պատգամավոր, ես ավելի գլխացավանք էի լինելու այս իշխանությունների համար, որովհետև հենց ներսից էի պահանջատիրական լինելու»:

Կիսվել