9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար
9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 271 մեքենա։ 244-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։
Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 21, թաղանթապատված դիմապակիով` 3 տրանսպաորտային միջոց։
9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։