Մամուլ

Այսօր արժե մեկ րոպե լռել և հիշել 5-ամյա վաղեմության ծանր օրը. Արման Բաբաջանյան

Այսօր արժե մեկ րոպե լռել և հիշել 5-ամյա վաղեմության ծանր օրը. Արման Բաբաջանյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ուղիղ 5 տարի առաջ հայաստանյան հասարակությունը ցնցվեց Գյումրիից ստացված տեղեկությունից՝ գնդակահարվել էր մի ամբողջ ընտանիք, Ավետիսյանների ընտանքիը՝ երկու մանկահասակ երեխաների հետ միասին, որոնցից մեկն, իհարկե, մեկ շաբաթ շարունակ մաքառում էր կյանքի համար՝ իրենով խորհրդանշելով հայ ժողովրդի ծանր ճակատագիրն ու մաքառումները, միաժամանակ վերածվելով ազգային միասնության կարճատև մի լուսապսակի:

Ողբերգությունից տարիներ անց արձանագրվեցին մի շարք իրողություններ, որոնք անկասկած իրենց խորը հետքն են թողել թե՛ հայաստանյան հասարակության, թե՛ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունը և դրան հաջորդած խորհրդավոր զարգացումները իրենց բնույթով ու խորությամբ այնքան ցնցող էին, որ նույնիսկ 5 տարին շոկային էֆեկտի խորքային հաղթահարման համար շատ քիչ է:

Այսօր արժե մեկ րոպե լռել և հիշել 5-ամյա վաղեմության ծանր օրը՝ այս օրը»։

Կիսվել