Երևանում փրկարարները փրկել են 20-ամյա աղջկա կյանքը, ով 7-րդ հարկից ընկել և հայտնվել էր հարևանի լվացքի պարանի վրա
Երևանում փրկարարները փրկել են 20-ամյա աղջկա կյանքը, ով 7-րդ հարկից ընկել և հայտնվել էր հարևանի լվացքի պարանի վրա
Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօրժ ամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանի վրա։
Ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ավտոսանդուղք։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վելյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում