Շոու-բիզնես

Քոչարյանի ազատ արձակման համար չեմ ստորագրել. Էրիկը՝ Լոս Անջելեսում իր համերգի չեղարկման մասին

Քոչարյանի ազատ արձակման համար չեմ ստորագրել. Էրիկը՝ Լոս Անջելեսում իր համերգի չեղարկման մասին:

«Ի՞նչ համերգի մասին է խոսքը, ես համերգ չեմ ունեցել, առաջին անգամ Ձեզանից եմ լսում այս տեղեկության մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Էրիկ Կարապետյանը համացանցում երեկվանից շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ երգչի համերգը Լոս Անջելեսում չեղյալ է համարվել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ անդիսատեսը որոշել է վերադարձնել գնված տոմսերն այն պատճառով, որ Էրիկ Կարապետյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջին տվել էր իր ստորագրությունը:

«Քաղաքականության հետ կապ չունեմ: Ես չեմ ստորագրել և այդ մասին, բազմիցս եմ ասել: Ես մարդկանց կոչ եմ անում զգոն լինել, տարանջատել սուտ լուրը ճիշտ լուրից»:

Հիշեցնենք, որ տարեվերջին 60 մշակութային գործիչներ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը և նրան ազատ արձակել: Նշենք, որ երգիչ Էրիկ Կարապետյանի անունը ևս ներառված էր այդ ցանկում:

Աղբյուր՝ asekose.am

Կիսվել