«Ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել»․ Արսեն Բաբայան
«Ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը։
«Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի: Իսկ հետո ինքը երջանկացավ, երբ իր կեղծ հաղորդման հիման վրա ինձ ապօրինի կալանավորեցին:
1937-ի այս մատնիչը երեկ իմ ու իր տարիներ առաջվա խոսակցությունից մի կտոր է հրապարակել (այդպիսով հատելով բարոյականության կարմիր գծերը) ու հայտարարել, թե ես իրենից աշխատանք էի ուզում: Հենց այդ խոսակցության հրապարակումից էլ ակնհայտ է դառնում, որ իրենից աշխատանք չէի ուզում, թեև որևէ վատ բան չեմ տեսնում մասնավորում աշխատանքի անցնելու ցանկության մեջ:
Ես որևէ վատ բան չեմ տեսնում նաև նրանում, որ ի տարբերություն ինձ, ինքը շատ ուղիղ էր ինձանից աշխատանք խնդրում:
Իհարկե ես չեմ կարող վարվել իր նման, չեմ կարող թքել բարոյականության նորմերի վրա և հրապարակել այդ նույն խոսակցությունից շատ հետաքրքիր հատվածներ․․․ դա ինձ բնորոշ չէ, ինքն ինձ լավ իմանալով վստահ է, որ ես դա չեմ անի ու դրանից էլ առիթավորվել է:
Իսկ վերջում ուզում եմ խոստովանել․ ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել: Բոլորդ հիմա ինձ դրա համար կշտամբում եք»,-նշել է նա: