«Մեղքերի թողության համար խրձով մոմերը քիչ են»․ Դավիթ Հովհաննիսյան
«Մեղքերի թողության համար խրձով մոմերը քիչ են»։ Ակիվիստ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեկուզ տոննաներով մոմ վառեք, չեք փրկվելու։ Հուսով եմ` էդ խուրձով մոմերի մեջ մարտի մեկի զոհերի համար էլ մոմ կգտնվի, չնայած` ձեր տեսակին ճանաչելով՝ կասկածում եմ, բայց ինչևէ․․․
Մարդը, խրձով մոմ վառելով, չի ապացուցում, որ ինքն ունի հավատ, որ հավատում է Աստծո ուժին, քանի որ ոչ մի աստվածավախ արարած չէր կարող այսքան տարի ծառայել սատանաներին, մարտի 1 կազմակերպողներին, ապրիլյան պատերազմ ստեղծողներին, Սարի թաղի դեպքեր հրահրողներին, Էլեկտրիկ Երևանի ցուցարարներին ջարդողներին, հաց բերողի սպանողին, Պողոսին սպանողին ու այսպես շատ դեպքերի կազմակերպողներին․․․
Հ. Գ. Մեղքերի թողության համար Էդ խրձով մոմերը քիչ են կամ ընդհանրապես մոմերը չեն, որ պիտի ձեզ ներում շնորհեն»։